29 Մարտի 2012, 364 - Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնված անշարժ գույքը 3 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Գեղագիտության ազգային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո «Գեղագիտության ազգային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել անհատույց օգտագործման պայմանագիր` դրանում նախատեսելով դրույթ, համաձայն որի պայմանագրից բխող նոտարական վավերացումը և գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են «Գեղագիտության ազգային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին: