Կառավարության որոշումներ

22 Մարտի 2012, 346 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԻ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԱՈՒԴԻՏՈՐԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ-ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 262 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Լիցենզավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասին և 17-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի.
4) հայտարարության ձևը` համաձայն N 4 հավելվածի.
5) աուդիտ իրականացնող անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերած անձի, կառավարման մարմնի ղեկավարի, աուդիտորի հետ փոխկապակցված իրավաբանական անձանց մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 5 հավելվածի.
6) աուդիտ իրականացնող անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերած անձի, կառավարման մարմնի ղեկավարի, աուդիտորի հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 6 հավելվածի.
7) աուդիտ իրականացնող անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերած ֆիզիկական անձի վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն N 7 հավելվածի.
8) աուդիտ իրականացնող անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերած իրավաբանական անձի վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն N 8 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի <<Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման կարգը հատատելու մասին>> N 262 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված