Կառավարության որոշումներ

22 Մարտի 2012, 338 - Ա

«ՇԱՆՀԱՅ ԷՔՍՊՈ-2010» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի ավարտից հետո Հայաստանի Հանրապետություն վերադարձված՝ 101765070 դրամ արժեքով գույքը՝ համաձայն հավելվածի, անհատույց, որպես նվիրաբերություն, սեփականության իրավունքով հանձնել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը` ցուցահանդեսների կազմակերպման նպատակով օգտագործելու համար:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և համապատասխան նվիրաբերության պայմանագրի կնքումը:
 

Հավելված

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր