Կառավարության որոշումներ

22 Մարտի 2012, 323 - Ա

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի
«բ» պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Սահմանել, որ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ կենտրոն) իր կարիքների համար «IBA Molecular» կազմակերպության կողմից մշակված տիպային նախագծի հիման վրա նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայությունները (այդ թվում՝ կենտրոնի կարիքների համար «IBA Molecular» կազմակերպության կողմից մշակված տիպային նախագծի հիման վրա նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայություններ, կենտրոնի կառուցման համար շինարարական կազմակերպության ընտրության մրցույթին մասնակ-ցություն, բոլոր համապատասխան թույլտվությունների և համաձայնեցումների, ինչպես նաև շինարարության ընթացքում հեղինակային և տեխնիկական հսկողության կատարում)՝ առավելագույնը 45,000.0 հազ. դրամ նախահաշվային արժեքով, ձեռք է բերում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու: