7 Մարտի 2012, 317 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 349-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Հայաս-տանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 349-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 1-ին կետը <<Գյուղատնտեսության ոլորտին>> բառերից հետո լրացնել <<2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում>> բառերով.
2) 4-րդ կետի 1-ին ենթակետում <<սույն որոշման 1-ին կետով>> բառերը փոխարինել <<Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում>> ծրագրի իրականացման նպատակով>> բառերով.
3) N 3 հավելվածում`
ա. 3-րդ կետից հանել <<2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում>> բառերը,
բ. 3-րդ կետի 6-րդ ենթակետը <<պահից>> բառից հետո լրացնել <<առնվազն>> բառով,
գ. 11-րդ կետը <<հանրագումարային>> բառից առաջ լրացնել <<Մեկ տարվա կտրվածքով>> բառերով,
դ. 13-րդ կետում <<եզրակացություն է տալիս>> բառերը փոխարինել <<դիմում է>> բառով:
2. Սահմանել, որ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսական կառույցների կողմից` գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգին համապատասխան 2011 թվականին և 2012 թվականի մարտի 15-ից մինչև 2012 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում տրամադրված վարկերի տոկոսադրույքների համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: