7 Մարտի 2012, 312 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացում` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 4,050.0 հազ. դրամ, այդ թվում՝
1) 2,550.0 հազ. դրամ՝ շինարարության թույլտվությունների տրամադրման համար տեղական տուրքերի վճարում համայնքներին` 2012 թվականի առաջին եռամսյակում (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով).
2) 500.0 հազ. դրամ՝ Երևանի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի պարտադիր փորձաքննության ծախսերի համար` 2012 թվականի առաջին եռամսյակում (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով).
3) 1,000.0 հազ. դրամ՝ սերվերի և 2 համակարգչի ձեռքբերման համար` 2012 թվականի առաջին եռամսյակում (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի քաղաքի մշակույթի տան վերանորոգման, Երևանի N 179 հիմնական դպրոցի տանիքի, դռների ու պատուհանների, մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի վերանորոգման, Երևանի Աջափնյակի N 38 մանկապարտեզի տանիքի, սանհանգույցի և ջեռուցման համակարգի վերանորոգման և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լեռնապատ գյուղի Ե. Դալլաքյանի անվան միջնակարգ դպրոցի միջանցքների սալիկապատման աշխատանքների նախագծային առաջադրանքները կազմել և նախագծանախահաշվային փաստաթղթերը պատվիրել` նախահաշվային արժեքները նախատեսելով այդ աշխատանքների համար «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գումարներից ոչ ավելի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: