1 Մարտի 2012, 279 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍ ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 531-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈ ԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 634-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին, 11-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետին, 17-րդ հոդվածի 1-ին մասին և «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը` «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին միացման ձևով:
2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված վերակազմակերպման արդյունքում`
1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչությունը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչությունը և սոցիալական ապահովության հարցերի բաժինը միաձուլման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության.
2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության կադրային գործի վարման բաժինը միաձուլման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի.
3) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարությունը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմի քարտուղարությունը միաձուլման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարության.
4) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի առաջին բաժինը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմի առաջին բաժինը միաձուլման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի առաջին բաժնի.
5) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային նախապատրաստության վարչությունը վերանվանել զորահավաքային նախապատրաստության, պետպահուստի պլանավորման և քաղաքացիական պաշտպանության ծրագրերի վարչություն.
6) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալություն:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 531-Ն որոշման 2-րդ կետում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 1-ին ենթակետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության մեջ`
ա. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.1-ին և 19.2-րդ ենթակետերով.
«19.1. փրկարարական ծառայողների (նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամների) սոցիալական ապահովության և իրավական պաշտպանության իրականացումը.
19.2. փրկարարական ծառայողների (նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամների) կենսաթոշակային ապահովության գործառույթների իրականացումը.»,
բ. ուժը կորցրած ճանաչել 9.1-ին կետը,
գ. 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1 - 5.8-րդ ենթակետերով.
«5.1. սահմանում է պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցող և այդ ծառայությունների դիմաց ստացվող միջոցներից ֆինանսավորվող փրկարարական ծառայության հաստիքների թիվը.
5.2. սահմանում է փրկարար ծառայության կառուցվածքային, տարածքային և այլ ստորաբաժանումների կառուցվածքը, հաստատում այդ ստորաբաժանումների կանոնադրությունները.
5.3. սահմանում է փրկարար ծառայության հաստիքացուցակը.
5.4. շնորհում է փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին կոչումներ.
5.5. պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է փրկարար ծառայության ղեկավարի տեղակալներին` փրկարար ծառայության ղեկավարի առաջարկությամբ.
5.6. հաստատում է փրկարարական ծառայության վարչությունների պետերի, գլխավոր, ավագ, միջին խմբերի պաշտոնների անձնագրերը.
5.7. սահմանում է փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագրի օրինակելի ձևը և այն կնքելու կարգը.
5.8. փրկարարական ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների հետ կնքում է փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագիր.».
2) 2-րդ ենթակետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի կառուցվածքը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
3) 3-րդ և 4-րդ ենթակետերից և NN 3 և 4 հավելվածների վերնագրերից հանել «ազգային» բառը.
4) 3-րդ ենթակետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության կանոնադրության`
ա. 1-ին կետից հանել «ազգային» բառը,
բ. 8-րդ կետի 11-րդ և 12-րդ ենթակետերում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «փրկարար ծառայության» բառերով:
5. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կանոնադրությունը՝ համաձայն N 2 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կառուցվածքը՝ համաձայն N 3 հավելվածի:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 634-Ն որոշումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված