15 Մարտի 2012, 285 - Ա
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լիազորել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից «Ի ԷՄ ՍԻ» և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությունների, «Սերգե-Ագոպիգ-Դեր-Սահագույան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել Երևան քաղաքի Արամի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրեր:
2. Uույն որոշման 1-ին կետի համաձայն կնքվող պայմանագրերն ուժի մեջ են մտնում սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ, քան 3 տարվա ընթացքում Երևանի Մեսրոպ Մաշտոցի պողոտայի N 22/1 հասցեում գտնվող զբոսայգում Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Կենտրոն-Կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերության կողմից տեղադրված տաղավարները ենթակա են ապամոնտաժման՝ «Հին Երևան» քաղաքաշինական ծրագրի իրականացումն ապահովելու համար: