Կառավարության որոշումներ

15 Մարտի 2012, 293 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի
N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի ենթակայության «Բերդիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Բերդիկ համայնքի Սունդուկյան 14 հասցեում գտնվող` 85.4 քառ. մետր մակերեսով կաթսայատունը (հնոցը) (այսուհետ` գույք) հետ վերցնել և օտարել դասական աճուրդով:
2. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2011 թվականի նոյեմբերի 21-ի դրությամբ գնահատված գույքի արժեքը` 776 հազ. դրամ.
2) աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը` 776 հազ. դրամ.
3) որ աճուրդում հաղթողին է օտարվում նաև գույքի զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 0.05 հեկտար հողամասը` իր կադաստրային արժեքով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
3) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, գույքին հատկացված հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 120480 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավոր է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը:
4. Գնորդը պարտավոր է վճարումները կատարել աճուրդի արձանագրության ստորագրման օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին: