Կառավարության որոշումներ

15 Մարտի 2012, 294 - Ն

<<ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔ-2011>> ՏԱՐԵԳՐՔԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի <<Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին>> N 1919-Ն որոշման 16-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել <<Հայկական սփյուռք-2011>> տարեգրքի հրատարակման ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 10-ի <<Հայկական սփյուռք-2011>> տարեգրքի հրատարակման ծրագիրը հաստատելու մասին>> N 226-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված