Կառավարության որոշումներ

15 Մարտի 2012, 288 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 297-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականի նկարագիրը և տալու կարգը հաստատելու մասին» N 297-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
1) 5-րդ կետի 4-րդ ենթակետի «գ» պարբերությունը «զինվորական գրքույկ» բառերից առաջ լրացնել «նույնականացման քարտ» բառերով.
2) 5-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերությունը «անձնագրերի» բառից հետո լրացնել «կամ նույնականացման քարտերի» բառերով.
3) 8-րդ կետը «օրինական փաստաթուղթ» բառերից հետո լրացնել «և (կամ) նույնականացման քարտ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից: