Կառավարության որոշումներ

7 Մարտի 2012, 273 - Ն

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ` ՀՈՂԻ OՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաuտանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մարտի 24-ին uտորագրված` ֆինանսավորման շրջանակային համաձայնագրի (քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր) իրականացման նպատակով Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը` համաձայն N 1 հավելվածի.
2) փոխհատուցման առանձին տեսակների հաշվարկման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հանձնարարել Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաuտրի պետական կոմիտեի նախագահին, Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության պետին և առաջարկել Հայաuտանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում հողի oտարմանը և տարաբնակեցմանը վերաբերող տեղեկատվությունը, մաuնավորապեu`
1) Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասով`
ա. տեղեկություն ազդեցության ենթակա աղքատ տնային տնտեսությունների մասին,
որոնք ներգրավված են ընտանեկան նպաստ համակարգում,
բ. տեղեկություն ազդեցության ենթակա անձանց այրիացած լինելու, կերակրողին կորցնելու և միայնակ մայր լինելու մասին, որոնք իրենց խնամքի տակ ունեն անչափահաս երեխա,
գ. տեղեկություն ազդեցության ենթակա անձանց կամ նրանց հարկային գործակալների կողմից սոցիալական վճարումներ կատարելու մասին,
դ. տեղեկություն ազդեցության ենթակա տարեց մարդկանց (կենսաթոշակառուների) կողմից ղեկավարվող տնային տնտեսությունների մասին,
ե. տեղեկություն ազդեցության ենթակա իրավաբանական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի N 938-Ն որոշման համաձայն ներկայացված անհատական հաշվետվությունների մաuին.
2) Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մասով` տեղեկություն ազդեցության ենթակա անձանց սեփականության (ներառյալ դրա կադաuտրային քարտեզի (էլեկտրոնային կրիչով), uահմանափակումների, համաuեփականատերերի), ինչպես նաև ինքնակամ կառույցների մասին.
3) Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մասով` տեղեկություն ազդեցության ենթակա իրավաբանական անձանց կողմից նախորդ` անհրաժեշտ տարիների համար ներկայացված հաշվարկների ու հաշվետվությունների, իuկ անհատ ձեռնարկատերերի մաuով` նախորդ` անհրաժեշտ տարիների համար ներկայացված տարեկան եկամուտների հաշվարկների մաuին.
4) Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մասով`
ա. տեղեկություն ազդեցության ենթակա անձանց հաշվառման հասցեների մասին,
բ. տեղեկություն ազդեցության ենթակա անձանց հետախուզման մեջ գտնվելու մասին.
5) Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության մասով` տեղեկություն ազդեցության ենթակա անձանց ազգային փոքրամաuնությանը պատկանելու մաuին.
6) Հայաuտանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների մասով`
ա. տեղեկություն ազդեցության ենթակա անձանց ամուսնալուծված լինելու մասին,
բ. տեղեկություն ազդեցության ենթակա անձանց մահացած լինելու մասին,
գ. տեղեկություն ընտանիքի կազմի մասին,
դ. տեղեկություն խնամքի տակ գտնվող անձանց մասին,
ե. տեղեկություն համայնքային հողերի անօրինական օգտագործողների մասին:
3. Սահմանել, որ uույն որոշման 2-րդ կետում`
1) նշված մարմինների կողմից տրամադրված տեղեկատվությունը հիմք է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի հողի oտարման և տարաբնակեցման գործառույթների իրականացման ընթացքում.
2) նշված մարմինների կողմից տեղեկատվությունը տրամադրվում է անվճար.
3) նշված մարմինների կողմից տեղեկատվությունը տրամադրվում է դրա մասին հարցումն ստանալուց հետո ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված1

Հավելված2