7 Մարտի 2012, 251 - Ա
«ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի, 43-րդ հոդվածի 3-րդ և 68-րդ հոդվածի 7-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
«Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության 370,612,664 դրամ մեծությամբ կանոնադրական կապիտալը բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ նվազեցնել 367,112,664 դրամով` այն համապատասխանեցնելով 2011 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ընկերության զուտ ակտիվների մեծությանը` 3,526,700 դրամին: Ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 3,500,000 դրամ` 10,000 հատ 350 դրամ անվանական արժեքով հասարակ (սովորական) անվանական բաժնետոմսեր: