1 Մարտի 2012, 245 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 2154-Ն ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1715-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 2154-Ն որոշման 5-րդ կետում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի N 2154-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1715-Ն որոշման հավելվածի 15-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը`
1) կետերի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) դիմորդների (այդ թվում` օտարերկրյա) նախապատրաստական դասընթացների կազմակերպում.».
2) կետերը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» ենթակետով.
«է) սովորողների և աշխատողների սննդի կազմակերպում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: