16 Փետրվարի 2012, 233 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1854-Ն, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 816-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1408-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1906-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման և հատկացման կարգը հաստատելու մասին» N 1854-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» N 816-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել`
1) ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները` համաձայն N 1 հավելվածի.
2) իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները` համաձայն N 2 հավելվածի.
3) տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում օգտագործվող պայմանական նշանների նշանակությունը` համաձայն N 3 հավելվածի:».
2) որոշման 2-րդ և 3-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.
«3.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանել տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի գները` ըստ չափորոշիչների.
2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված իրավական ակտը, ինչպես նաև դրանում կատարվող փոփոխությունները և լրացումներն ուժի մեջ մտնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում:».
4) որոշման NN 1, 2 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 2, 3 և 4 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդ վճարման ենթակա վճարների չափերը սահմանելու մասին» N 1408-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) «60.000» թիվը փոխարինել «36.000» թվով.
2) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1. Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի տրամադրում
60.000 դրամ
120.000 դրամ
240.000 դրամ
600.000 դրամ
1.200.000 դրամ
5.000.000 դրամ»:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հատկացման աճուրդների անցկացման կարգը սահմանելու մասին» N 1906-Ն որոշումը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում գերատեսչական ակտերը համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: