7 Մարտի 2012, 249 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 933-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանը ձևավորելու և տեղեկություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 933-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) 3-րդ և 22-րդ կետերը <<պետական կառավարման>> բառերից հետո լրացնել <<և տեղական ինքնակառավարման>> բառերով.
2) 19-րդ կետի առաջին պարբերությունում <<և>> բառը փոխարինել <<,>>-ով, իսկ <<համապատասխան մարմինները>> բառերից հետո լրացնել <<և տեղական ինքնակառավարման մարմինները>> բառերով.
3) 26-րդ կետի <<բ>> ենթակետը և 27-րդ կետի երկրորդ պարբերությունը <<մարմիններին>> բառից հետո լրացնել <<և տեղական ինքնակառավարման մարմիններին>> բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: