1 Մարտի 2012, 236 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔԻ ՄԵՋ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
<<Անասնաբուժության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածներին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետի 48-րդ ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կենդանիների և կենդանական ծագման մթերքի մեջ մնացորդների մոնիթորինգի ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ փորձարկման (թեստավորման) ենթակա նյութերի ցուցակը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի «Կենդանական ծագում ունեցող մթերքներում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակները սահմանելու մասին» N 1196-Ն որոշմամբ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: