Կառավարության որոշումներ

7 Մարտի 2012, 232 - Ա

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 569-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լիազորել Երևանի քաղաքապետին՝
1) իրականացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Վազգեն Uարգuյան փողոցի N 3 հաuցեում գտնվող` 3176.85 քառ. մետր ընդհանուր մակերեuով Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության այրված շենքի և Երևան քաղաքի Զաքիյան փողոցի N 2/1 հաuցեում գտնվող` 9700 խոր. մետր ծավալով կաթuայատան ու 7000 խոր. մետր ծավալով լաբորատոր շենքի քանդման աշխատանքները.
2) հիմք ընդունելով Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի N 3 հասցեում գտնվող՝ հրդեհից տուժած շենքում տեղակայված անշարժ գույքի յոթ սեփականատերերի կողմից (այսուհետ` ոչ պետական սեփականատեր) տրված հայտարարությունները՝ նրանցից յուրաքանչյուրի հետ Հայաստանի Հանրապետության անունից կնքել խառը պայմանագիր, որով`
ա. ոչ պետական սեփականատերն իրեն պատկանող անշարժ գույքի քանդման հարցում «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված իրավունքները վերապահում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի,
բ. ոչ պետական սեփականատերն ընդունում է, որ իրեն պատկանող անշարժ գույքի զբաղեցրած հողամասի բաժնեմասի` «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված ՀՕ-199-Ն օրենքի 23-րդ հոդվածի ուժով անհատույց ձեռքբերման իրավունքը տեխնիկական պատճառներով կադաստրային գրանցման չի ենթարկվել, և առարկություն չունի շենքի քանդումից հետո հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի, սեփականության իրավունքի գրանցման հարցում,
գ. պետությունը պարտավորվում է հողամասի վրա նոր կառուցվելիք շենքի շինարարության թույլտվությունն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի կարգավորմամբ գրանցել կառուցվող շենքը և գրանցումից հետո 30-օրյա ժամկետում ոչ պետական սեփականատիրոջ հետ կնքել կառուցվող շենքի ինքնուրույն մասնաշենքից առանձին հասարակական նշանակության տարածքի առուվաճառքի մասին նախնական պայմանագիր` մինչև 2015 թվականի հունվարի 31-ը հիմնական պայմանագիր կնքելու ժամկետով, մեկ քառ. մետրը` 100 դրամ գնով (մասնակի հատուցմամբ գործարք), ընդ որում, ընդհանուր յոթ սեփականատերերին տրամադրման ենթակա է հասարակական նշանակության՝ մինչև 2010 քառ. մետր մակերեսով (առանց ընդհանուր օգտագործման մակերեսների) տարածք ունեցող մասնաշենք, որից վերգետնյա առաջին հարկի մակերեսը` մինչև 350 քառ. մետր,
դ. կողմերը համաձայն են, որ պետական սեփականություն հանդիսացող հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ անձի օտարման դեպքում պայմանագրերով Հայաստանի Հանրապետության իրավունքներն ու պարտավորություններն առկա ծավալով փոխանցվում են հողամասի նոր սեփականատիրոջը` պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունը համապարտ պարտավորություն կկրի նոր սեփականատիրոջը հանձնելու պարտավորության կատարման համար:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված շենքերի քանդման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և շենքի քանդման աշխատանքների իրականացման պատվիրատուի լիազորությունները Երևանի քաղաքապետարանն իրականացնում է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջոցով.
2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված շենքերի քանդման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և շենքի քանդման, առկա հաղորդակցուղիների տեղափոխման աշխատանքների արժեքի գծով կապալառուների նկատմամբ ձևավորված պարտավորությունը ենթակա է մարման՝ նոր կառուցվելիք շենքի կառուցման նախահաշվի շրջանակներում:
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին քանդման աշխատանքների ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրել հողամասի ճշտված գլխավոր հատակագիծ` հողամասի ամբողջ մակերեսի համար:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 3-րդ կետով նախատեսված հողամասի ճշտված գլխավոր հատակագծի հիման վրա ապահովել հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության` ի դեմս «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի, սեփականության իրավունքի գրանցումը:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Երևան քաղաքի Հայաստանի Հանրապետության կառավարական N 1 շենքի բակում բազմահարկ վարչական շենքի կառուցման մասին» N 569-Ա որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերը: