1 Մարտի 2012, 223 - Ա
ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի անվամբ կենտրոնական գանձապետարանում բացել արտաբյուջետային բանկային հաշիվ` Երևան քաղաքում կառուցապատման ծրագրերի իրականացման համար 2004 և 2005 թվականներին կնքված պայմանագրերի հիման վրա առանձին կառուցապատողների շենքերի կառուցման վերգետնյա վճարի գծով Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հավաքագրվող գումարների հաշվեգրման համար:
2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Այլ ոչ հարկային եկամուտներ» 900005028064 հաշվին Երևան քաղաքի Ամիրյան փողոցում կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի գծով 2011 թվականի ընթացքում մուտքագրված 62692959 դրամ և 2012 թվականի ընթացքում մուտքագրված 4484800 դրամ գումարները բյուջետային եկամուտների վերադարձ գործառնության կիրառմամբ հաշվեգրել սույն որոշման համաձայն բացված արտաբյուջետային հաշվին:
3. Սահմանել, որ սույն որոշման համաձայն բացված արտաբյուջետային հաշվի միջոցները ծախսվում են Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշումներով նախատեսվող ուղղություններով: