1 Մարտի 2012, 219 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1417-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի «Փախստականին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը և փաստաթուղթը տալու կարգը հաստատելու մասին» N 1417-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման վերնագիրը <<ՓԱԽՍՏԱԿԱՆԻՆ>> բառից հետո լրացնել <<, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻՆ>> բառերով.
2) որոշման նախաբանը <<ենթակետին>> բառից հետո լրացնել <<և «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասին>> բառերով.
3) որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը <<փախստականին>> բառից հետո լրացնել <<, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին>> բառերով.
4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
<<3.1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունքի վկայական և ճամփորդական փաստաթուղթ տալու կարգերն ու դրանց նկարագրերը հաստատելու մասին>> N 282-Ն որոշումը>>.
5) որոշման N 1 հավելվածի`
ա. վերնագիրը <<ՓԱԽՍՏԱԿԱՆԻՆ>> բառից հետո լրացնել <<, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻՆ>> բառերով,
բ. 1-ին կետը <<փախստականին>> բառից հետո լրացնել <<, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին>> բառերով, <<տրվող>> բառից հետո` <<կոնվենցիոն>> բառով, իսկ <<փախստականի>> բառից հետո` <<, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի>> բառերով,
գ. 7-րդ կետը <<փախստականի>> բառից հետո լրացնել <<, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի>> բառերով,
դ. 15-րդ կետից` <<ՍՏԱՑԵԼ Է>> բառերից հետո հանել <<ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՎ>> բառերը.
6) որոշման N 2 հավելվածի`
ա. վերնագիրը <<ՓԱԽՍՏԱԿԱՆԻՆ>> բառից հետո լրացնել <<, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻՆ>> բառերով,
բ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
<<1.1. Փաստաթուղթը քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին տրվում է ոստիկանության կողմից` անձին Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք տալու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի որոշման հիման վրա>>,
գ. 3-րդ կետը <<փախստականներին>> բառից հետո լրացնել <<, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց>> բառերով,
դ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<4. Մինչև 16 տարեկան` առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված փախստականներին տրամադրվում է փաստաթուղթ, որը չի կարող օգտագործվել առանց խնամակալի կամ հոգաբարձուի համաձայնության: Քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի` մինչև 16 տարեկան երեխաներին տրամադրվում է փաստաթուղթ, որը չի կարող օգտագործվել առանց ծնողների համաձայնության:>>,
ե. 5-րդ կետն առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
<<Քաղաքական ապաստան ստացած անձին տրվող փաստաթուղթը վավերական է մեկ տարի, որը չի կարող գերազանցել քաղաքական ապաստանի իրավունքի վավերականության ժամկետը: Անձին տրված քաղաքական ապաստանի իրավունքը <<Քաղաքական ապաստանի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր անգամ մեկ տարի ժամկետով երկարաձգվելու դեպքում ոստիկանությունը, քաղաքական ապաստան ստացած անձի դիմումի հիման վրա, յուրաքանչյուր անգամ փաստաթղթի վավերականության ժամկետը երկարաձգում է ևս մեկ տարով>>,
զ. 5-րդ կետի երրորդ նախադասությունն <<ամիս>> բառից հետո լրացնել <<, իսկ քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի փաստաթղթինը` 3 ամիս>> բառերով,
է. 6-րդ կետում <<Ապաստանի տրամադրման կամ փախստականի ճանաչման մասին որոշումը ծառայության պետի կողմից սահմանված կարգով չեղյալ հայտարարելու կամ դադարեցնելու մասին վերջնական որոշում ընդունվելու>> բառերը փոխարինել <<Փախստականի ճանաչումը և ապաստանի տրամադրումը, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունքի տրամադրումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնական չեղյալ հայտարարվելու կամ դադարեցվելու դեպքում>> բառերով,
ը. 8-րդ և 10-րդ կետերից հանել <<փախստականի>> բառը,
թ. 11-րդ կետում <<Փախստականը փաստաթուղթ ստանալու համար ոստիկանություն է ներկայացնում>> բառերը փոխարինել <<Փաստաթուղթ ստանալու համար ոստիկանություն է ներկայացվում>> բառերով,
ժ. 11-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<2) ծառայության պետի որոշումը տվյալ անձին փախստական ճանաչելու մասին կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի որոշումը տվյալ անձին քաղաքական ապաստանի իրավունք տրամադրելու մասին>>,
ժա. 12-րդ կետը <<փախստականի>> բառից հետո լրացնել <<, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի>> բառերով,
ժբ. 16-րդ, 17-րդ, 18-րդ, 21-րդ, 22-րդ, 24-րդ, 27-րդ և 29-րդ կետերում <<փախստականը>> բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել <<անձը>> բառով և դրա համապատասխան հոլովաձևերով, իսկ 25-րդ կետում <<փախստականների>> բառը` <<անձանց>> բառով,
ժգ. 19-րդ կետը <<տրամադրումը>> բառից հետո լրացնել <<կամ քաղաքական ապաստանի իրավունքը>> բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: