Կառավարության որոշումներ

2 Փետրվարի 2012, 204 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 774-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի <<Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետու-թյան կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> N 774-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման`
ա. 2-րդ կետի 1-ին ենթակետից հանել <<` բացառությամբ Գորիսի Ա. Բակունցի անվան N 1 ավագ դպրոցի>> բառերը,
բ. 2-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
2) որոշման հավելվածի`
ա. 7-րդ կետում <<ավագ>> բառը փոխարինել <<միջնակարգ>> բառով,
բ. 58-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 59-րդ կետով.
<<59. Աբովյանի կրթահամալիր>>:
2. Սահմանել, որ <<Աբովյանի կրթահամալիր>> պետական ոչ առևտրային կազմակերպությունում ավագ դպրոցի ծրագրով ուսուցում կիրականացվի 2012/2013 ուսումնական տարվանից:
3. <<Գորիսի Ա. Բակունցի անվան N 1 միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության պետական կառավարման լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում`
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի հետ ապահովել սույն որոշմամբ միջնակարգ դպրոցի կարգավիճակ ստացած <<Գորիսի Ա. Բակունցի անվան N 1 միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) հաստատել սույն որոշմամբ միջնակարգ դպրոցի կարգավիճակ ստացած <<Գորիսի Ա. Բակունցի անվան N 1 միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.
3) մինչև 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նշված աշխատանքների ավարտը՝ ապահովել <<Գորիսի Ա. Բակունցի անվան N 1 միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 09 բաժնի 01 խմբի 02 դասի <<Տարրական ընդհանուր կրթություն>>, 09 բաժնի 02 խմբի 01 դասի <<Միջնակարգ ընդհանուր կրթություն>> և 09 բաժնի 02 խմբի 02 դասի <<Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն>> ծրագրերով նախատեսված միջոցների հաշվին` կնքելով համապատասխան պայմանագիր:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: