23 Փետրվարի 2012, 201 - Ն
«ԵՐԵՎԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ» ԵՎ ԵՐԵՎԱՆԻ «Մ. ԱԲԵՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1282-Ա ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածին, 64-րդ հոդվածի 2-րդ մասին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետին ու «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հենակետային վարժարան» և Երևանի «Մ. Աբեղյանի անվան N 3 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Սահմանել, որ՝
1) «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հենակետային վարժարան» և Երևանի «Մ. Աբեղյանի անվան N 3 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել`
1) վերակազմակերպմամբ պայմանավորված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև նշված գույքի կազմի և արժեքների, միացման պայմանագրերի և փոխանցման ակտերի հաստատումը.
2) սույն որոշմամբ վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության դադարման պետական գրանցումը.
3) սույն որոշմամբ վերակազմակերպված` Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հենակետային վարժարանի և Երևանի Մ. Աբեղյանի անվան N 3 ավագ դպրոցի աշակերտների` հանրակրթական ծրագրերով շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի կազմում:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1534-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) 1-ին կետը «հանրակրթական» բառից հետո լրացնել «(ավագ դպրոց)» բառերով.
2) 3-րդ կետի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական հիմնարկի, «Երևանի Ա. Թամանյանի անվան պետական շինարարական քոլեջ», «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հենակետային վարժարան» և Երևանի «Մ. Աբեղյանի անվան N 3 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդն է:»:
5. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ հատկացնելու մասին» N 1282-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված տարածքների ցանկի 2-րդ կետը:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշման հավելվածի ավագ և հիմնական դպրոցների ցանկի 16-րդ կետը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: