23 Փետրվարի 2012, 200 - Ա
«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱԼԻՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼԻՔ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԸՆՏՐՄԱՆ-ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ԴՐԱՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1060-Ն որոշման 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման և օգտագործման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ համալիր ուսումնասիրությունների կատարման, վերականգնվելիք հուշարձանների ընտրման-գույքագրման, դրանց վերականգնման ու օգտագործման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, վերականգնման աշխատանքների կատարման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի: