Կառավարության որոշումներ

23 Փետրվարի 2012, 192 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 13-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված ու «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի Դ. Տեր-Սիմոնյանի անվան N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան հասցեում գտնվող` 10067.845 հազ. դրամ կադաստրային արժեքով ու 598.80 քառ. մետր ընդհանուր մակերեսով ուսումնական մասնաշենքը, 1080.976 հազ. դրամ կադաստրային արժեքով ու 68.25 քառ. մետր մակերեսով կաթսայատունը և պետական սեփականություն հանդիսացող` 0.95 հեկտար մակերեսով հողատարածքը (իրավունքի գրանցման (2005 թվականի մայիսի 27) N 1397709 վկայական) հետ վերցնել և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Սպիտակի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սույն որոշման 2-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո եռամսյա ժամկետում «Սպիտակի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրից բխող նոտարական վավերացումը և գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են «Սպիտակի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին: