23 Փետրվարի 2012, 190 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N-938-Ա որոշման 1-ին և 2-րդ կետերի, ինչպես նաև ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Դավիթ Մելքոնյանի` Մարդու իրավունքների եվրոպական դատարան գործուղման 2012 թվականի ծախսերը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացնել` 9986.9 հազ.դրամ, այդ թվում` առաջին եռամսյակում` 4482,6 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 8965.2 հազ. դրամ և ինն ամսում` 9986.9 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը սահմանված կարգով փոխանցել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով Դավիթ Մելքոնյանին հատկացնելու համար: