23 Փետրվարի 2012, 178 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1572-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2011 թվականի ապրիլի 15-ի ԱԺՈ-269-Ն որոշմամբ վավերացված` «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի (այսուհետ` ծրագիր) ֆինանսավորման համաձայնագրի Գ բաժնով և N 1 հավելվածի 7-րդ կետի 7.1-ին ենթակետով սահմանված դրույթները, ինչպես նաև ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 3-ի «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 1572-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում «15-օրյա» բառը փոխարինել «մինչև 2012 թվականի մարտի 15-ը» բառերով.
2) որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետում «այգեգործությամբ զբաղվող մասնավոր ոլորտի երկու կազմակերպությունից» բառերը փոխարինել «այգեգործությամբ զբաղվող մասնավոր ոլորտի չորս կազմակերպությունից» բառերով.
3) որոշման 4-րդ կետի 6-րդ ենթակետում «15-օրյա» բառը փոխարինել « մինչև 2012 թվականի մարտի 15-ը» բառերով.
4) որոշման 4-րդ կետի 6-րդ ենթակետը լրացնել «, հողատարածքի և շենք-շինությունների չափագրման, գրանցման, շուկայական գնահատման և տեղեկատվության տրամադրման ծախսերն իրականացնելով «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:»: