Կառավարության որոշումներ

23 Փետրվարի 2012, 181 - Ն

ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան ու ոռոգման ոլորտի կազմակերպությունների կողմից շահագործվող մի շարք ջրային համակարգերի ամենամյա նորոգումների կատարման, ոռոգման համակարգում հրատապ լուծում պահանջող աշխատանքների իրականացման և ոռոգման սեզոնի արդյունավետ կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2012 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածի 1-ին բաժնում նշված գումարները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման համապատասխանաբար «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» և «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածներով, N 1 հավելվածի 2-րդ բաժնում նշված գումարները` ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպություններին` «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով, ջրօգտագործողների ընկերություններին` «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով` նշված հավելվածով նախատեսված կազմակերպություններին նվիրաբերության պայմանագրերի հիման վրա, իսկ N 1 հավելվածի 3-րդ բաժնում նշված գումարները՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկեր և փոխատվություններ» հոդվածով:
3. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի NN 1 և 4 հավելվածներում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 1, 5, 11, 12 և 13 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշման N 1 հավելվածի 3-րդ բաժնով հատկացված գումարները ջրօգտագործողների ընկերություններին տրամադրել փոխառության պայմանագրերի հիման վրա՝ առանց պարտավորության կատարման ապահովման միջոցի, մինչև 2012 թվականի դեկտեմբերի 25-ը մարման ժամկետով, ինչպես նաև համապատասխան ջրօգտագործողների ընկերությունների և համապատասխան համայնքների միջև նույն պայմանով փոխառության պայմանագրեր կնքելու պայմաններով.
2) ապահովել համապատասխան համայնքների կողմից սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված փոխառության գումարների վերադարձը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված