Կառավարության որոշումներ

23 Փետրվարի 2012, 180 - Ն

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱUՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Uահմանել՝
1) Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետներին տրամադրվող դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափերը` համաձայն N 1 հավելվածի.
2) օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետներին տրամադրվող դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի առավելագույն չափերը` համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Դիվանագիտական աստիճանի համար հավելավճար սահմանելու մասին» N 124 որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի «Դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափերը և այն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 335-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
4. Սույն որոշման 2-րդ հավելվածը, բացառությամբ 7-րդ կետի, տարածվում է 2010 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
 

Հավելված