Կառավարության որոշումներ

9 Փետրվարի 2012, 162 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1856-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍՒՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Գումար հատկացնելու մասին» N 1856-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման նախաբանից հանել «ինչպես նաև վերջիններիս բնակարանային խնդիրների լուծման նպատակով» բառերը.
2) որոշման 3-րդ կետում «շահառուների» բառը փոխարինել «1992 թվականի օգոստոսի 8-ին Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և Հայաստանի Հանրապետության բնակավայրերում հաշվառված ու փաստացի բնակություն հաստատած անձանց» բառերով, ինչպես նաև տեքստից հանել «և դրանք տրամադրել նոտար Լալա Մելիքյանին» բառերը.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին և 3.2-րդ կետերով.
«3.1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կողմից 1992 թվականի օգոստոսի 8-ին Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված, միանվագ դրամական օժանդակություն ստանալու հավակնող ընտանիքների` նրանց ընտանիքի անդամներին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերով համալրված փաթեթները Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն ներկայացնելու վերջնաժամկետ` 2012 թվականի ապրիլի 1-ը:
3.2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի կողմից 1992 թվականի օգոստոսի 8-ին Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված, միանվագ դրամական օժանդակություն ստանալու հավակնող անձանց փաստաթղթային փաթեթները ներկայացվելուց հետո 10-օրյա ժամկետում ճշգրտված ցուցակները տրամադրել նոտար Լալա Մելիքյանին:»: