Կառավարության որոշումներ

16 Փետրվարի 2012, 147 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 641-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի «Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը սահմանելու մասին» N 641-Ն որոշման 1-ին կետով հաստատված` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններ (այսուհետ` տեղական ինքնակառավարման մարմիններ) և համապատասխան հարկային տեսչություններ ներկայացվելու կարգը:» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին (այսուհետ` տեղական ինքնակառավարման մարմիններ) տրամադրման կարգը:» բառերով.
2) 2-րդ կետից հանել «թղթային և էլեկտրոնային կրիչներով» բառերը.
3) 2.1-ին կետը «ոստիկանության տարածքային ստորաբաժանումները» բառերից հետո լրացնել «թղթային և էլեկտրոնային կրիչներով`» բառերով.
4) 2.2-րդ կետը «կառուցվածքային ստորաբաժանումները և (կամ) տարածքային մարմինները» բառերից հետո լրացնել «թղթային և էլեկտրոնային կրիչներով`» բառերով.
5) 2.3-րդ կետում`
ա. «կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային մարմինները`» բառերը փոխարինել «կադաստրի պետական կոմիտեն`» բառերով,
բ. «բ» և «գ» ենթակետերում «մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը» բառերը փոխարինել «մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը» բառերով,
գ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» և «զ» ենթակետերով.
«ե) սույն կետի «ա» ենթակետում նշված ցուցակները և «բ» ու «գ» ենթակետերում նշված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն տեղադրում է իր պաշտոնական ինտերնետային կայքում, և յուրաքանչյուր համայնք իր վարչական սահմաններում գտնվող շենքերի, շինությունների մասին տեղեկություններից օգտվում է նախօրոք տրամադրված մուտքի անվան ու գաղտնաբառի միջոցով,
զ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պահանջի դեպքում` 5-օրյա ժամկետում տրամադրում է անհրաժեշտ տեղեկությունների թղթային տարբերակը:».
6) ուժը կորցրած ճանաչել կարգի 3-րդ կետը.
7) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.
«4.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` 10-օրյա ժամկետում` տեղական ինքնակառավարման մարմիններին սույն կարգի 2.3-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված տեղեկություններից օգտվելու նպատակով տրամադրել համապատասխան մուտքի անուններ և գաղտնաբառեր:».
8) կարգի NN 5, 6 և 7 հավելվածների ձևաթղթերի դիմային մասից հանել «Համայնքների վարչական սահմաններում», «Համայնքների վարչական սահմաններից դուրս», «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային (տարածքային) տեսչություն», «ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման ղեկավար», «ստորագրությունը», «անունը, ազգանունը», «Կ.Տ.» բառերը` իրենց վանդակներով.
9) կարգի N 5 հավելվածի Ամփոփ ցուցակի լրացման կարգի և NN 6 և 7 հավելվածների Տեղեկությունների լրացման կարգերի 1-ին կետերից հանել «Հարկային (տարածքային) տեսչության անվանումը լրացվում է միայն այն դեպքում, երբ տեղեկությունները սահմանված կարգով ներկայացվում են հարկային մարմին:» նախադասությունը: