Կառավարության որոշումներ

16 Փետրվարի 2012, 140 - Ն

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ, ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԼ ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԺԱՄԱՆԱԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՎԱՐՔԱԿԱՆՈՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ» ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1760-Ն որոշման հավելվածի 10-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Երևան քաղաքի դպրոցներում, հիվանդանոցներում և այլ բուժհիմնարկներում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում ուժեղ երկրաշարժի ժամանակ գործողությունների ու վարքականոնների ուսուցում» պիլոտային ծրագիրը ՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Երևան քաղաքի դպրոցներում, հիվանդանոցներում և այլ բուժհիմնարկներում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում ուժեղ երկրաշարժի ժամանակ գործողությունների ու վարքականոնների ուսուցում» պիլոտային ծրագրի ֆինանսավորման հնարավորության հարցը` սահմանված կարգով ներկայացված հայտի առկայության դեպքում քննարկել համապատասխան տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր