Կառավարության որոշումներ

9 Փետրվարի 2012, 138 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 429 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի <<Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին>> N 1760-Ն որոշման հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» N 429 որոշման 1-ին կետով հավանության արժանացած համալիր ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների համալիր ծրագրի ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրում ներառված միջոցառումների ֆինանսավորման հնարավորության հարցը, սահմանված կարգով ներկայացված հայտի առկայության պայմաններում, քննարկել համապատասխան տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հավելված