16 Փետրվարի 2012, 145 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՋՐԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի «Հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի շրջանակներում անցկացված «Ինժեներատեխնիկական աշխատանքներ, նախագծում և պայմանագրի վերահսկողություն» միջազգային մրցույթի արդյունքները «Ֆիխտներ Ուոթեր և Տրանսպորտեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և «Ջրտուք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որոնք գործում են համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով), առանց Հայաստանի Հանրապետոության օրենսդրությամբ սահմանված հարկերի, 1.129.987,0 եվրո պայմանագրային արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելու վերաբերյալ: