Կառավարության որոշումներ

16 Փետրվարի 2012, 155 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 774-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 774-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 2-րդ կետում «Գ. Աթարբեկյանի» բառերը փոխարինել «Երևանի Ա. Արմենակյանի» բառերով.
2) 3-րդ կետում «Ա. Արմենակյանի» բառերը փոխարինել «Երևանի Գ. Աթարբեկյանի» բառերով.
3) 4-րդ կետը «N 157» թվից առաջ լրացնել «Երևանի» բառով.
4) 5-րդ կետը «N 2» թվից առաջ լրացնել «Երևանի» բառով.
5) 6-րդ կետը «N 111» թվից առաջ լրացնել «Երևանի» բառով.
6) 46-րդ կետում «6» թիվը փոխարինել «3» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: