9 Փետրվարի 2012, 139 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
<<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. <<Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա>> պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի տանիքի, լսարանների, սանհանգույցների վերանորոգման և գույքի ձեռքբերման նպատակով կոնսերվատորիային տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2012 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 54963.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին>> հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը <<Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի <<Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին>> N 1919-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: