26 Հունվարի 2012, 131 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 731-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 912-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 731-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 2-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նշված որոշմանը կցվում են հողամասի և շինությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրամանով հաստատված ձևի հատակագծերը:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին»
N 912-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 5-րդ կետում «տրամադրում են» և «տեղեկացնում են» բառերը համապատասխանաբար փոխարինել «տրամադրում է» և «տեղեկացնում է» բառերով.
2) որոշման 1-ին կետով հաստատված կարգի`
ա. 6-րդ կետի «գ» և «դ» ենթակետերում «հատակագծի», իսկ 33-րդ կետում «հողամասի հատակագիծը» բառերը համապատասխանաբար փոխարինել «հողամասի և շինությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրամանով հաստատված ձևի հատակագծերի» և «հողամասի և շինությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրամանով հաստատված ձևի հատակագծերը» բառերով,
բ. 9-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հողամասի սեփականատերը դիմումի հետ միասին պետք է ներկայացնի լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով տրված սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը՝ ինքնակամ կառույցների համապատասխան նշումներով, իսկ համապատասխան նշումները չլինելու կամ հողամասի ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականության դեպքում` ներկայացնում է նաև համապատասխանաբար ինքնակամ կառույցների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրամանով հաստատված ձևի հատակագիծը (հատակագծերը) և բոլոր սեփականատերերի գրավոր համաձայնությունները»,
գ. 26-րդ և 27-րդ կետերը վերջում լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Դիմումին կից ներկայացվում է ինքնակամ կառույցի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրամանով հաստատված ձևի հատակագիծը:»,
դ. 40-րդ կետի «բ» ենթակետում «օտարվող կամ վարձակալության իրավունքով տրամադրվող հողամասի հատակագծի նախագիծը» բառերը փոխարինել «օտարվող կամ վարձակալության իրավունքով տրամադրվող հողամասի և շինությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրամանով հաստատված ձևի հատակագծերը» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: