26 Հունվարի 2012, 83 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշմամբ հաստատված` ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունը.
2) 14-րդ կետի 1-ին ենթակետը «ծնունդների կանխատեսվող թվի» բառերից հետո լրացնել «(նախորդ տարվա ծնունդների փաստացի դեպքերի թվով)» բառերով.
3) 20-րդ կետի 3-րդ ենթակետի «բ», 6-րդ ենթակետի «բ» և 8-րդ ենթակետի «գ» պարբերություններում «տվյալ տարվա պետական պատվերի պայմանագրերին նախորդող երկրորդ տարվա» բառերը փոխարինել «նախորդ տարվա» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: