Կառավարության որոշումներ

9 Փետրվարի 2012, 119 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և <Վորլդ Վիժն> միջազ-գային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջև համա-գործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության <<Գյումրու N 42 ավագ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի 4/18 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի ձախակողմյան մասի 1-ին և 2-րդ հարկերից, ինչպես նաև նկուղից 480 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (իրավունքի գրանցման 2010 թվականի հոկտեմբերի 18-ի N 2412139 վկայական) հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, 3 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել <<ՄՈՒՇ> զարգացման կենտրոն>> հասարակական կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում <<ՄՈՒՇ>> զարգացման կենտրոն>> հասարակական կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման <<ՄՈՒՇ> զարգացման կենտրոն>> հասարակական կազմակերպության հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 2-րդ կետի աշխատանքների ավարտից հետո սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները: