Կառավարության որոշումներ

2 Փետրվարի 2012, 109 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՏՈՒՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Համաձայնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Նորատուսի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ուղղակի վաճառքի արդյունքում Նորատուսի գյուղական համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 30849.3 հազ. դրամից 23850.9 հազ. դրամն ուղղել Նորատուսի գյուղական համայնքի Պ. Սևակի փողոցի հիմնանորոգման, իսկ 6998.4 հազ. դրամը՝ համայնքի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքների իրականացմանը: