Կառավարության որոշումներ

2 Փետրվարի 2012, 105 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1917-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը հաստատելու մասին» N 1917 -Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին և 1.2-րդ կետերով.
<<1.1. <<Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված <<Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում>> ծրագրում ընդգրկված պետական մարմինների և կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գանձապետական ստորաբաժանումներում բացել գանձապետական հաշիվներ: Ընդ որում, սույն հաշիվները բացելու համար պետական կազմակերպությունները դիմում են գանձապետական ստորաբաժանումներին` կցելով պետական ռեգիստրի հաշվառման վկայականի պատճենը, համապատասխան բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների կողմից հաստատված առաջին և երկրորդ կարգի ստորագրության իրավունք ունեցող և վերջիններիս փոխարինող անձանց տվյալները (անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը), ստորագրությունների և կնիքի նմուշները: Այդ հաշիվների սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գանձապետական հաշիվների սպասարկման հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն որոշմամբ նախատեսված առանձնահատկությունները:
1.2. <<Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված <<Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում>> ծախսային ծրագրի ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1923-Ն որոշման մեջ ներառված բժշկական ապահովագրության ծառայության` առողջության ապահովագրության բազային փաթեթի շրջանակներում իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի կողմից այդ ծրագրի համար բացված գանձապետական հաշվից միջոցների ելքագրման և ապահովագրական ընկերությունների հաշիվներին փոխանցման միջոցով` նրանց կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված առողջության ապահովագրության կտրոնների հիման վրա:>>.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի «լա» պարբերությունը.
3) հավելվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետը <<պետական պաշտոններ զբաղեցնող անձինք>> բառերից հետո լրացնել <<(բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոններ զբաղեցնողների)>> բառերով.
4) հավելվածի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ և 6-րդ ենթակետերով.
<<5) յուրաքանչյուր պետական մարմին, կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտի պետական կազմակերպություն ինքն է պատասխանատվություն կրում սույն կարգով սահմանված աշխատող չհանդիսացող անձին սոցիալական փաթեթի հատկացման համար.
6) յուրաքանչյուր պետական մարմին եռամսյակը լրանալուն հաջորդող 20 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում հաշվետվություն իր և իրեն ենթակա կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների մասով` սոցիալական փաթեթից օգտվողների պաշտոնների, թվի և հատկացված գումարի վերաբերյալ հաշվետվություն, ինչպես նաև ներկայացնում է առանձին աշխատողների թարմացված թվի վերաբերյալ հաշվետվություն, որի մեջ այդ եռամսյակում 6 ամսվա աշխատանքային ստաժը լրացած և արդեն սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող անձանց թիվը ներկայացվում է առանձին տողով: Սույն կարգով նախատեսված հաշվետվությունների ձևերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից: Նշված աշխատողներն իրավունք ունեն օգտվելու սոցիալական փաթեթից հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացվելուց և նրա կողմից ֆինանսավորում ստանալուց հետո:>>.
5) հավելվածի կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական ոչ առևտրային կազմակերպությունների վարչական և մասնագիտական պաշտոններ ցանկի`
ա. <<1. Վարչական պաշտոններ>> բաժնի 9-րդ կետը <<տեղակալ>> բառից հետո լրացնել «,տարածքային ներկայացուցիչ» բառերով,
բ. <<2. Մասնագիտական պաշտոններ>> բաժնի 44-րդ կետը <<կինո->> բառից հետո լրացնել «, թվայնացնող» բառով,
գ. <<2. Մասնագիտական պաշտոններ>> բաժինը լրացնել հետևյալ բովանդա-կությամբ նոր` 56-րդ և 57-րդ կետերով.
«56. Դասախոս
57. Մասնագետ (գլխավոր, առաջատար, կրտսեր)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: