11 Օգոստոսի 2005, 1242 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԿՈՏԱՅՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կոտայքի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 1126 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
ա) 1123 հեկտարը, որից` 51.8 հեկտար վարելահող, 625 հեկտար արոտավայր, 446.2 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 30 հեկտար վարելահողը, 23 հեկտար այլ հողեր` աճուրդով օտարելու համար.
բ) 3 հեկտար վարելահողը` բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար.
2. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համաձայնությունը` անտառային ֆոնդի այլ հողերից 15 հեկտարը վերադարձնել Կոտայքի գյուղական համայնքին` դասելով գյուղատնտեսական նշանակության հողերի շարքը, փոխարենը` համայնքի վարչական սահմաններում գտնվող` գյուղատնտեսական նշանակության հողերից 15 հեկտար արոտավայր հատկացնել անտառտնտեսությանը: