Կառավարության որոշումներ

2 Փետրվարի 2012, 100 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 677 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 3-ի «Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների դասակարգման (հասկացության) մասին» N 677 որոշման մեջ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների դասակարգման (հասկացության) 3-րդ կետում կատարել հետևյալ լրացումները`
1) «զ» ենթակետը «(ադապտացումը, պահպանումն ու ուղեկցումը)» բառերից հետո լրացնել «, բացառությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում գոյություն ունեցող ծրագրային ապահովման հարմարեցման (ադապտացման, պահպանման և ուղեկցման)» բառերով.
2) «է» ենթակետը «ներդրումը» բառից հետո լրացնել «, բացառությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում նորամուծությունների ներդրման» բառերով.
3) «ժ» ենթակետը «գործունեությունը» բառից հետո լրացնել «, բացառությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում իրականացվող ինովացիոն գործունեության» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: