2 Փետրվարի 2012, 85 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
<<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության oրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին իրեն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ` <<Հազարամյակի մարտահրավեր>> հիմնադրամ-Հայաստան>> ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության <<Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն>> պետական հիմնարկի (<<ԱՖԾԿԿ>>) կողմից 106,335,471 դրամի փոխանցման համար:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված արտաբյուջետային հաշվին հաշվեգրված դրամական միջոցներն ուղղվում են հավելյալ 4 էքսկավատոր-ամբարձիչների ձեռքբերմանը` 4 ջրօգտագործողների ընկերությունների համար:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին`
1) եռամսյակային կտրվածքով ԱՖԾԿԿ-ի միջոցով <<Հազարամյակի մարտահրավեր>> կորպորացիա ներկայացնել եռամսյակային հաշվետվություն` իրականացված աշխատանքների (ծրագրերի) և կատարված ծախսերի մասին.
2) մինչև 2013 թվականի հունվարի 31-ը ԱՖԾԿԿ-ի միջոցով <<Հազարամյակի մարտահրավեր>> կորպորացիա ներկայացնել վերջնական հաշվետվություն տվյալ որոշման շրջանակներում կատարված ծախսերի վերաբերյալ:
4. Արտաբյուջետային հաշվի գործողության ժամկետը սահմանել մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը: