29 Հունիսի 2005, 1240 - Ն
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը կառավարվող «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ 435546499,0 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը (Մխչյանի նորոգումների արտադրամասի, Մասիսի նորոգումների արտադրամասի և Արտաշատի մեքենայացված տեղամասի գույքը` որպես ամբողջական միավորներ, ինչպես նաև «Սևան-Հրազդանյան ջրառ» մասնաճյուղի գույքի առանձին տարրերը)` համաձայն հավելվածի, օրենքով սահմանված կարգով վաճառել դասական աճուրդով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի աճուրդով վաճառքի մեկնարկային գները սահմանվում են գույքի հաշվեկշռային արժեքի 25 տոկոսի չափով:
3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կողմից նշված հաշվարկային հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների փոխանցման և իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4. Թույլատրել «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն ստացված գումարներն ուղղել ընկերության կրեդիտորական պարտքերի մարմանը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։