26 Հունվարի 2012, 68 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Թափոնների ուսումնասիրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպու-թյուն ստեղծելու մասին» N 670-Ն որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ», «ե» և «զ» ենթակետերով.
«դ) «թափոնների անձնագրերի կազմման վերաբերյալ տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում,
ե) լաբորատոր հետազոտությունների և անալիզների իրականացում,
զ) թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի մշակման վերաբերյալ տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում»:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Թափոնների ուսումնասիրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարել սույն որոշման 1-ին կետում նշված նոր գործառույթների հետ կապված լրացումներ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: