Կառավարության որոշումներ

26 Հունվարի 2012, 63 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1151-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի «Արփի լիճ» ազգային պարկի սահմանների նկարագիրը, հատակագիծը, տարածքի չափը հաստատելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» N 1151-Ն որոշման 6-րդ կետում «չորսամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2013 թվականի հունվարի 1-ը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: