29 Դեկտեմբերի 2011, 1927 - Ն
«ՀԱՅԱՍԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՆՁՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնիի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող «Գալակտիկա» փակ բաժնետիրական ընկերությանն օգտագործման իրավունքով տրամադրված 60.0 հեկտար բնակավայրերի նշանակության հողամասի նկատմամբ, ընկերության համաձայնությամբ, դադարեցնել օգտագործման իրավունքը:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի սահմանազատման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները` առանձնացնելով նշված հողատարածքում գտնվող բնակելի շենք, շինությունների, ինչպես նաև այլ շենքերի սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերը` դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան շենքերի սեփականատերերին սեփականության իրավունքով հատկացնելու համար:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը (բացառությամբ բնակելի շենք, շինությունների, ինչպես նաև այլ շենքերի, շինությունների սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի) հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարելու նպատակով:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ սույն որոշման 3-րդ կետում նշված հողամասի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարումից ստացված միջոցներից համապատասխան չափով մարել «Գալակտիկա» փակ բաժնետիրական ընկերության հողի հարկի և գույքահարկի մասով պարտավորությունները:
5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին և առաջարկել Գառնիի գյուղական համայնքի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ճշտել և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել «Գալակտիկա» փակ բաժնետիրական ընկերության հողի հարկի և գույքահարկի մասով պարտավորությունների չափը: