Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2011, 1925 - Ն

ԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑՈՒՄ, ԿԱԽՎԱԾ ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ՝ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱ ԿՈՒԹՅՈՒՆԻՑ, ՏՎՅԱԼ ՈԼՈՐՏԸ ՎԵՐԱՀՍԿՈՂ՝ ՍՏՈՒԳՈՒՄ ԻՐԱ ԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ, ԿԱՐՈՂ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ՎԵՑ ԱՄԻՍԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ


Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել այն կազմակերպությունների ցանկը, որոնցում, կախված դրանց գործունեության ոլորտի՝ հանրության և պետության համար կենսական նշանակությունից, տվյալ ոլորտը վերահսկող՝ ստուգում իրականացնող պետական մարմինների կողմից ստուգումներ, բացառության կարգով, կարող են իրականացվել վեց ամիսը մեկ անգամ` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ներառված կազմակերպություններում վեց ամիսը մեկ անգամ ստուգում իրականացնելու լիազորությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված