Կառավարության որոշումներ

29 Դեկտեմբերի 2011, 1924 - Ա

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ և 67-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Կամենկա-Վանաձոր» ջրամատակարարման հիդրոտեխնիկական գույքային համալիրը՝ 1252135566 դրամ շուկայական արժեքով (առանց ավելացված արժեքի հարկի)՝ համաձայն N 1 հավելվածի, որպես պետական բաժնեմաս ներդնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնե-տոմսերի թողարկման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Ինժեներիա, նախագծում և պայմանագրերի վերահսկողություն» դրամաշնորհային ծրագրով հատկացված դրամաշնորհի միջոցներով՝ «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների վրա 491685058 դրամի չափով կատարված կապիտալ բնույթի աշխատանքները՝ համաձայն N 2 հավելվածի, որպես պետական գույք ներդնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման լրացուցիչ ֆինանսավորման, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Ջրամատակարարման և ջրահեռացման ու Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Սևանա լճի բնապահպանական վարկային ծրագրերի շրջանակներում 2011 թվականի ընթացքում ոչ ընթացիկ ակտիվների ձեռքբերման համար Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ հատկացված 1.295.367.778 դրամ գումարը որպես պետական բաժնեմաս ներդնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը լրացուցիչ 391.153 հասարակ (սովորական) բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ավելանում է 3.039.188.401 դրամով:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված՝ կանոնադրության փոփոխությունների գրանցումը:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված վարկային ծրագրերի իրականացման համար «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված համապատասխան ենթավարկային համաձայնագրերում փոփոխությունների կատարումը՝ կապված 2011 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ հատկացված դրամաշնորհները որպես «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում վերաձևակերպելու հետ:

 Հավելված