14 Հուլիսի 2005, 1231 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու նպատակով և ի կատարումն «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ, 9-րդ, 12-րդ հոդվածների պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ`
ա) բնակչության կենտրոնական և տեղական ռեգիստրների վարման աշխատանքները համակարգող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն է (այսուհետ` լիազորված մարմին).
բ) լիազորված մարմինը բնակչության կենտրոնական և տեղական ռեգիստրները վարում է իր ստորաբաժանումների միջոցով:
2. Քաղաքացիների անհատական հաշվառման տվյալները կուտակելու համար`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բնակչության պետական ռեգիստր է մուտքագրում`
2006 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև բնակության վայրի (կացարանի) հասցեն,
2006 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա պետությունների քաղաքացիների քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում նրա բնակության իրավունքը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), բնակության վայրի (կացարանի) հասցեն,
2006 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետությունում բնակվող և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև բնակության վայրի (կացարանի) հասցեն,
2006 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք (կացության կարգավիճակ) ստացած և Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա պետությունների քաղաքացիների քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում նրա բնակության իրավունքը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), ինչպես նաև բնակության վայրի (կացարանի) հասցեն,
2006 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու կամ քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև բնակության վայրի (կացարանի) հասցեն,
2006 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակով բնակվող անձանց կարգավիճակը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև բնակության վայրի (կացարանի) հասցեն.
բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմնին է տրամադրում`
2006 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության տարածքում ծնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև ծնողների բնակության վայրի (կացարանի) հասցեն.
2006 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետությունում ծնվող, Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա պետությունների քաղաքացիների երեխաների անձը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև ծնողների բնակության վայրի (կացարանի) հասցեն,
2006 թվականի հուլիսի 1-ից հետո ազատազրկման դատապարտված անձանց վերաբերյալ փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև բնակության վայրի (կացարանի) հասցեն,
2006 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու մահվան փաստը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, բնակության վայրի (կացարանի) հասցեն.
գ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմնին է տրամադրում`
Հայաստանի Հանրապետության համապատասխան հյուպատոսական հիմնարկին կամ դիվանագիտական ներկայացուցչությանը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 6 ամսվանից ավելի ժամկետով բնակության մեկնելու կամ 6 ամսվանից ավելի ժամկետով բնակվելու մասին գրավոր տեղեկացրած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիությունը հավաստող փաստաթղթերի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանցում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի (կացարանի) հասցեն,
Հայաստանի Հանրապետությունից դուրս ծնված, ծնված օրվանից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտապես բնակվող և համապատասխան հյուպատոսական հիմնարկին կամ դիվանագիտական ներկայացուցչությանը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 6 ամսվանից ավելի ժամկետով բնակվելու մասին գրավոր տեղեկացրած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանցում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը,
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը.
դ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմնին է տրամադրում`
2006 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան և քաղաքական ապաստան ստացած օտարերկրյա պետությունների քաղաքացիների քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում նրա բնակության վայրի (կացարանի) հասցեն,
2006 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետությունում անձանց փախստականի կարգավիճակը, ժամանակավոր ապաստանի և քաղաքական ապաստանի իրավունքը կորցնելու վերաբերյալ փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերականության ժամկետը և տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում նրա բնակության վայրի (կացարանի) հասցեն.
ե) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմնին է տրամադրում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված անձանց տվյալները (փաստաթղթի համարը, տալու ամսաթիվը, տրամադրող մարմինը), դրանում նշված քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում նրա բնակության վայրի (կացարանի) հասցեն.
զ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմնին է տրամադրում Հայաստանի Հանրապետությունում սոցիալական քարտեր ստացած անձանց մասին տվյալները (քարտի համարը, դրանում նշված անձի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և սեռը):
Պետական կառավարման մարմինները քաղաքացիների անհատական հաշվառման տվյալները կենտրոնական ռեգիստր են փոխանցում` լիազոր մարմնի կողմից նախատեսված ժամկետներին համապատասխան:
Կենտրոնական ռեգիստրը համապատասխան տարածքում բնակվող անձանց անհատական հաշվառման տվյալները եռամսյա ժամկետում տրամադրում է տեղական ռեգիստրներին:
Պետական կառավարման մարմինները 2006 թվականի հուլիսի 1-ից հետո ստացվող անհատական հաշվառման տվյալները կենտրոնական ռեգիստրին են տրամադրում 15-օրյա պարբերականությամբ:
Կենտրոնական ռեգիստրն անհատական հաշվառման տվյալները փոխանցում է համապատասխան տեղական ռեգիստրին` դրանք ստանալուց հետո 7-օրյա ժամկետում:
Սույն որոշման 2-րդ կետի «գ» ենթակետի երկրորդ և երրորդ պարբերություններում նշված անձանց անհատական հաշվառման տվյալները պահպանվում են միայն կենտրոնական ռեգիստրում՝ մինչև Հայաստանի Հանրապետությունում նրանց բնակություն հաստատելը:
Չհաշվառված անձանց անհատական հաշվառման տվյալները պահպանվում են միայն կենտրոնական ռեգիստրում՝ մինչև բնակության վայրում կամ որևէ կացարանում նրանց հաշվառելը:
Պետական կառավարման մարմինները կենտրոնական ռեգիստրում քաղաքացիների անհատական հաշվառման տվյալները տրամադրում են մագնիսական կրիչների միջոցով:
Քաղաքացիների անհատական հաշվառման տվյալները մագնիսական կրիչներով տրամադրելու վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որն ստորագրվում է տրամադրողի և ստացողի կողմից:
Կենտրոնական և տեղական ռեգիստրները քաղաքացիների անհատական հաշվառման տվյալները պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, իրավապահ, մաքսային, հարկային և անշարժ գույքի կադաստրի մարմիններին են տրամադրում գրավոր կամ բանավոր հարցման դեպքում:
Քաղաքացուն վերաբերող տվյալները տրամադրվում են անձամբ քաղաքացուն կամ նրա կողմից լիազորված անձին:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝
ա) ապահովել սույն որոշման պահանջների կատարման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը.
բ) մինչև «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ կետում նշված ժամկետը լրանալը` եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել բնակչության պետական ռեգիստրի ստեղծման ընթացքի և արդյունքների մասին հաշվետվություն:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` մինչև 2006 թվականի հունիսի 1-ը ապահովել գյուղական համայնքներում փողոցների ու տների համարակալումը և գրանցումը:
5. Հաստատել`
ա) բնակչության պետական ռեգիստրում անձանց անհատական հաշվառման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) սոցիալական քարտեր ստացած անձանց մասին տվյալները լիազոր մարմնին տրամադրելու և բնակչության պետական ռեգիստրում հաշվառված անձանց սոցիալական քարտերի համարները բնակչության պետական ռեգիստր մուտքագրելու կարգը` համաձայն N 2 հավելվածի.
գ) բնակչության պետական ռեգիստրում անձանց անհատական հաշվառման տվյալների փոփոխության և լրացման կարգը` համաձայն N 3 հավելվածի.
դ) բնակչության պետական ռեգիստրում քաղաքացիների անհատական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն N 4 հավելվածի.
ե) Հայաստանի Հանրապետությունում բնակվող` չհաշվառված անձանց պարտադիր հաշվառման մասին բնակչությանը տեղեկացնելու կարգը՝ համաձայն N 5 հավելվածի.
զ) բնակչության պետական ռեգիստրում հաշվառված անձի մահից հետո տվյալ անձի անհատական հաշվառման տվյալների իրավական ռեժիմի փոփոխման կարգը` համաձայն N 6 հավելվածի: